Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կիսամերկ արձանների տառապանքները

Կիսամերկ արձանների տառապանքները
06.10.2015 | 11:23

Չինաստանի Շենսի նահանգի իշխանությունները տագնապած են զբոսաշրջիկների հոսքով: Նրանք հանքային աղբյուրների մոտ սելֆիներ են անում ութերորդ դարի կայսրի կնոջ՝ Յան Գույֆեյի կիսամերկ արձանի հետ: Յան Գույֆեյը Չինաստանի չորս մեծագույն գեղեցկուհիներից մեկն է, որ Շենսի է բերում բազում ճանապարհորդների: Իշխանությունները տագնապած են ազգային յոթնօրյա տոնի՝ Ոսկե շաբաթի ընթացքում, զբոսաշրջիկների հոսքից, որ ժամերով հերթ էին կանգնում, որպեսզի լուսանկարվեն գեղեցկուհու հետ՝ ձեռքը նրա կրծքին: Նրանց չի կանգնեցրել և ցուցանակը՝ «Խնդրում ենք քաղաքակիրթ լուսանկարվել»: Կիսամերկ գեղեցկուհիների նկատմամբ հետաքրքրությունը Չինաստանում դառնում է ավանդույթ: Յույա կայսեր կնոջ արձանի կուրծքը բազում հպումներից հետո փոխել է գույնը, իսկ Չենժոուում ստիպված են եղել կիսամերկ կնոջը «հանդերձավորել» հաստ քաթանով:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ